суббота, 20 ноября 2010 г.

ՄԻԱՎ վարակ

Մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) նկատմամբ հետազոտումը առաջին անգամ ներկայացվել է 1985 թվականին որպես մի միջոց, որով արյան մեջ ստուգվում է HTLV-3-ի` հետագայում ՄԻԱՎ-ի առկայությունը: ՄԻԱՎ-ի թեստը սահմանվում է որպես անձի շիճուկի ստուգման գործողություն` ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման համար (կամ ՄԻԱՎ հակածին/ՄԻԱՎ-ՌՆԹ). այն առաջարկում է բուժաշխատողը, կատարվում է անձի ցանկությամբ, իրականացվում է հատուկ հետազոտությունների շրջանակներում, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին օրենքով նախատեսված դեպքերում: 
ՄԻԱՎ հետազոտման կարևորագույն հանգամանքն է գաղտնիությունը և խորհրդատվությունը: 
Գոյություն ունի վարակի երկու տեսակ` ՄԻԱՎ 1 և ՄԻԱՎ 2, որը ցույց է տալիս 40- 60% ամինաթթվի հոմոլոգիա: ՄԻԱՎ 1-ը բաժանվում է երկու խմբի` M և O, M խումբն էլ իր հերթին բաժանվում է A-ից մինչև I ենթախմբերի: 

Թեստի առաջնային նպատակներն են` - Հայտնաբերել ՄԻԱՎ-ով վարակված անձանց: 
- Այլ անձանց վարակելու վտանգը կանխելու համար` ՄԻԱՎ վարակման բարձր ռիսկի ՄԻԱՎ-բացասական, ինչպես նաև ՄԻԱՎ-դրական անձանց տրամադրել նախա- և ետթեստային խորհրդատվություն: 
- ՄԻԱՎ-դրական անձանց զուգընկերներին խորհրդատվության հետ մեկտեղ հետազոտել ՄԻԱՎ/ՍՎ-ների նկատմամբ: 

ՄԻԱՎ հետազոտման ցուցումներ
- ՄԻԱՎ վարակի ախտանշաններ ունեցող անձինք: ՄԻԱՎ վարակի մասին կարող են վկայել տենդը, ավշային հանգույցների մեծացումը (լիմֆադենոպաթիա), մաշկի բծային ցանը, լորձաթաղանթների խոցոտումը, լուծը, մկանացավերը և հոդացավերը: 
- ՍՎ/ՄԻԱՎ-ի բարձր ռիսկի խմբի անձինք: ՄԻԱՎ վարակակիրների մեծ մասը անախտանշան է: 

ՄԻԱՎ-ի ընթացքը և ախտանշանները, մինչև ախտանշանների ի հայտ գալն ընկած ժամանակահատվածում և հետո, կախված են հիվանդի բնութագրից (տարիք, սեռ, իմուն վիճակ, վարակի փոխանցումից հետո անցած ժամանակահատված, փոխանցման եղանակ և այլն) և վիրուսի տեսակից (վիրուսի շտամից, սինցիտիում առաջացնելու հատկությունից, հիվանդի վիրուսային ծանրաբեռնվածությունից ե, CD4 լիմֆոցիտների մակարդակից, հակավիրուսային բուժումից, և այլն): 

Ախտանշանների մանրակրկիտ նկարագրությունը սույն ուղեցույցի շրջանակներից դուրս է: 

ՄԻԱՎ-ի կամավոր թեստավորում
Եթե տվյալ անձը ունի ՄԻԱՎ-ով վարակման կասկած, հետազոտումը կատարվում է նրա իսկ ցանկությամբ կամ բուժաշխատողի առաջարկությամբ` խորհրդատվության ընթացքում: 
ՄԻԱՎ-ի թեստն առաջարկվում է. 
- մեկից ավելի սեռական զուգընկերներ ունեցողներին. 
- սեռավարակներով հիվանդներին, 
- ՍՎ-ի անսովոր ընթացքի դեպքում (օր.` քրոնիկ խոցային սեռական հերպես, չարորակ ընթացքով սիֆիլիս, համառ ընթացքով տարածուն կանդիդոզ և այլն): 
- մեկ այլ ՍՎ բուժման անբավարար արդյունքի դեպքում. 
- ն/ե թմրանյութեր օգտագործողներին. 
- վերոհիշյալ անձանց սեռական զուգընկերներին. 
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բարձր տարածվածությամբ երկրներից եկած անձանց և նրանց սեռական զուգընկերներին. 
- բուժաշխատողներին և այն անձանց, ովքեր հաճախակի շփվում են օրգանիզմի հեղուկ/արտադրուկների հետ (արյուն, տեսանելի արյուն պարունակող ցանկացած հեղուկ, սերմ, հեշտոցային արտադրություն) բժշկական գործողությունների, միջամտությունների ընթացքում կամ վնասվածքների հետևանքով. 
- բռնաբարության զոհերին. 
- վիրուսակրի հետ սեռական հարաբերություն ունեցած անձանց. 
- արյան փոխներարկում (ներառյալ դոնորական արյուն) կամ արյան փոխարինիչներ ստացած անձանց. 
- հղի կանանց, մասնավորապես նրանց, ովքեր ունեն ռիսկի վերոհիշյալ գործոններից որևէ մեկը: 

Դիտարկիչ հետազոտում (սքրինինգ)
Հետազոտումը կատարվում է անախտանշան վարակակիրների հայտնաբերման համար: 
Ընդհանուր առմամբ, ՄԻԱՎ-ի կանխարգելիչ հետազոտումը ՄԻԱՎ-ի առկայության ստուգման շիճուկային եղանակ է հետևյալ խմբերի համար. 
- արյան, օրգանների, սերմի, կրծքի կաթի և մարդու ցանկացած այլ կենսաբանական նյութերի բոլոր դոնորները. 
- կանանց կոնսուլտացիաներում հաշվառման կանգնած բոլոր հղի կանայք. 
- ազգաբնակչության այլ թիրախային խմբերը (մարմնավաճառներ, թափառականներ, գաղթականներ, անօթևաններ, թմրամոլներ, գինեմոլներ և այլն): 
ՄԻԱՎ-ի դրական թեստի արդյունքի մասին նախքան հիվանդին հայտնելը հարկ է հաստատել այն լրացուցիչ հետազոտություններով: 

Լաբորատոր հետազոտություն

ՄԻԱՎ-ը կարելի է հաստատել հակամարմինների կամ վիրուսային հակածինների հայտնաբերումով, նուկլեինաթթվի վրա հիմնված թեստերի միջոցով: 

ՄԻԱՎ հակամարմինների թեստ

ԻՖԱ (իմունաֆերմենտային անալիզ, անգլ.` ELISA). Շիճուկում ՄԻԱՎ IgG հակամարմինների հայտնաբերման ամենատարածված ձևը ԻՖԱ թեստն է: Հիվանդի ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինները միանում են ՄԻԱՎ-ի հակածնի հետ ֆերմենտի առկայության դեպքում, որն անգույն սուբստրատը վերածում է գունավորի, սա էլ իր հերթին ստուգվում է սպեկտրոմետրիկ եղանակով: Թեստը բավականին մատչելի է և էժան: Վիրուսային և/կամ այլ տեսակի հակածիններով թեստի դրական արդյունքի մասին հիվանդին տեղյակ պահելուց առաջ, խորհուրդ է տրվում երկրորդ թեստի միջոցով հաստատել կամ ժխտել առաջինի պատասխանը` օգտագործելով վիրուսային հակածիններ կամ այլ թեստ համակարգեր: 

Իմունաբլոթ (Վեստերն-Բլոթ). այս թեստը նախատեսված է հակա-մարմինները հայտնաբերելու համար: Այն հնարավորություն է տալիս որոշել հակածինը էլեկտրոֆորեզի միջոցով: Չնայած իմունաբլոթի դրական լինելու չափանիշները հակասական են, թեստը լայնորեն օգտագործվում է դրական ԻՖԱ-ի հաստատման համար: ԻՖԱ դրական նմուշի և իմունաբլոթի համատեղ իրականացման դեպքում հետազոտության զգայունությունը և յուրահատկությունը գերազանցում են 99.9%-ը: 

ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա, անգլ.` PCR) 
-Այս մեթոդը յուրահատուկ եղանակ է, որը պահանջում է մանրակրկիտ և բծախնդիր աշխատանք: Լինելով թանկ, կիրառվում է ոչ հաճախ: ՊՇՌ-ն կարող է բազմապատկել ԴՆԹ կամ ՌՆԹ փոքր քանակները (նույնիսկ ՄԻԱՎ-ի մեկ պատճենը 100.000 բջջի մեջ) մի շարք երկակի բազմապատկվող (ռեպլիկատիվ) ցիկլերի միջոցով: 

- Վիրուսի առկայության քանակական որոշումը ՊՇՌ-ի միջոցով դարձել է հակառետրովիրուսային բուժման փուլավորման և վերահսկման ստանդարտ եղանակներից մեկը: Այն ախտորոշում է նաև առաջնային ՄԻԱՎ-ը, չնայած տվյալ դեպքում հարկ է որոշակի զգուշություն ցուցաբերել ստացված արդյունքները մեկնաբանելիս: 

Ճշգրտություն
- Ժամանակակից և առավել զգայուն նոր թեստերը կրճատում են ՙպատուհանի՚ ժամանակահատվածի շրջանը` հասցնելով 3-4 շաբաթի: ՄԻԱՎ-ի շճաբանական հետազոտության ճշգրտությունը ևս բավական բարձր է, և արդյունքները կարող են մեկնաբանվել որպես դրական, բացասական կամ կասկածելի: Թեստը դրական է համարվում ԻՖԱ կրկնակի դրական արդյունքի դեպքում, որը հաստատվում է նաև իմունաբլոթով: ԻՖԱ-ի դրական պատասխանը, որը հաստատված է իմունաբլոթի միայն մեկ սպիտակուցի (հաճախ p-24) հանդեպ հակամարմնի հայտնաբերումով, խոսում է կասկածելի պատասխանի մասին: Վերջինիս պատճառ կարող են հանդիսանալ սերոկոնվերսիան և խաչաձև փոխազդող ալլոհակամարմինների և աուտոհակամարմինների առկայությունը: 
- Ցածր ռիսկի խմբի անձինք որոնց հետազոտման պատասխանը ստացվել է կասկածելի, գրեթե երբեք չեն հանդիսանում ՄԻԱՎ-1 կամ ՄԻԱՎ-2 (որը գերազանցապես հանդիպում է Արևմտյան Աֆրիկայի երկրներում) վարակակիր, սակայն անորոշ արդյունքներից 3-12 շաբաթ անց հարկ է մեկ անգամ ևս կրկնել թեստը: 
Գաղտնի (<<պատուհանի>>) շրջան

- ՄԻԱՎ-ով վարակումից մինչև սերոկոնվերսիան ընկած ժամանակահատվածը է, որը տևում է մինչև 3 ամիս (տես վերը): Հազվադեպ կարող է ավելի երկար տևել: 

ՄԻԱՎ-ի թեստավորման կեղծ դրական արդյունք
- Հիվանդանոցում կամ լաբորատորիայում անփութությունը (օր.` նմուշների պիտակավորման կամ ձևերի լրացման սխալներ և այլն) կարող է պատճառ լինել ՄԻԱՎ-ի թեստավորում անցած անձին ոչ ճիշտ պատասխան տալուն: Հետևաբար, թեստավորման դրական պատասխանի դեպքում խուրհուրդ է տրվում հետազոտել արյան ևս մեկ նմուշ` կիրառելով հակամարմնի հայտնաբերման նույն մեթոդը: 
- ՄԻԱՎ-ի կեղծ դրական արդյունքի պատճառ է նաև պատվաստումը: 

ՄԻԱՎ-ի թեստավորման վարում
Բոլոր թեստերը պետք է կատարվեն կամավոր հիմունքներով և հնարավորություն պետք է ընձեռվի գաղտնի թեստավորման համար (տես թեստավորման լրացուցիչ պայմանները): ՄԻԱՎ-ի թեստի ցանկացած ընթացակարգ պետք է կատարվի հետևյալ սկզբունքներով. 
-Գաղտնիություն
- Համաձայնություն
- Նախա- և հետթեստային խորհրդատվություն: 

Գաղտնիություն
Գաղտնիությունը անհրաժեշտ գրավական է ՄԻԱՎ-ի հետազոտման հարցում: Եթե այցելուն հրաժարվում է անձնական տվյալների հաղորդումից, ապա պետք է առաջարկել անանուն հետազոտում: 

Համաձայնություն
- Կարևոր նախապայման է այցելուի համաձայնությունը: 
- Համաձայնությունը ձեռք է բերվում նախքան թեստավորումը, որի արդյունքները կարող են վճռական հետևանքներ ունենալ խտրականության առումով` անձնական փոխհարաբերություններում, ապահովագրային, առողջապահական, աշխատանքի տեղավորման հարցերում և այլն: Հիվանդը պետք է այս մասին հանգամանորեն իրազեկվի: 
- Երբ ցուցված է ՄԻԱՎ-ի թեստավորումը, իսկ այցելուն/հիվանդը չի համաձանվում, ապա բժիշկը պարտավոր է բացատրել իրավիճակը, հիմնավորելով, որ դա բխում է նրա իսկ շահերից: 
- Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ այս կամ այն պատճառով հնարավորություն չկա համաձայնություն ձեռք բերել (հիվանդի անգիտակից վիճակ): 

Նախաթեստային խորհրդատվություն
Այցելուի թեստավորման և նրա կողմից թեստի արդյունքների ճիշտ գնահատման համար մեծ նշանակություն ունի նախա- և հետթեստային լիարժեք և հանգմանալի խորհրդատվությունը: Խորհրդատվության ընթացքում այցելուին պետք է իրազեկել բոլոր ՍՎ-ների` ներառյալ ՄԻԱՎ վարակի կանխարգելման մասին: 

Նախաթեստային խորհրդատվության բաղադրիչներ
- Համաձայնության ձեռքբերում: Քննարկել գաղտնիության սահմանները: Քննարկել անանուն թեստավորման տարբերակը: 
- Վերհուշի հավաքում (ներառյալ մանրամասն տեղեկություններ սեռական և վտանգավոր վարքագծի վերաբերյալ), պարզելով այն պատճառները, որոնք այցելուին դրդել են ՄԻԱՎ-ի թեստավորման դիմելու: 
- Թեստավորման դրական, անորոշ և բացասական արդյունքների քննարկում: - Համոզվածություն, որ այցելուն հասկացել է ՍՎ/ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները, ինչպես նաև ըմբռնել է անվտանգ սեքսի կանոնները: 
- Պահպանակների օգտագործման եղանակների բացատրություն (կիրառելով գործնական ցուցադրումներ երկու սեռերի համար): 
- Անհրաժեշտության դեպքում քննարկել վտանգի նվազեցումը կամ այլ մասնագետների մոտ այցելուին ուղեգրելու մասին անհրաժեշտությունը: 
- Թեստավորման արդյունքի մասին տեղեկացումը պետք է լինի հստակ: - Հիմնվելով այցելուի մասին ունեցած տեղեկությունների վրա, ըմբռնելով նրա հոգեբանությունը, ձևակերպել իրատեսական, տվյալ անձին հոգեհարազատ մոտեցում` վարքագծի փոփոխման ակնկալիքով: 

Հետթեստային խորհրդատվություն
ՄԻԱՎ-ի թեստավորման արդյունքները մեծ մասամբ բացասական են լինում: Սակայն արդյունքները հայտնելիս պետք է այցելուի ուշադրությունը սևեռել այն հարցերի վրա, որոնք արդեն քննարկվել էին նախաթեստային խորհրդատվության ժամանակ, հատկապես ՍՎ-ների կանխարգելման վերաբերյալ, քանի որ ՄԻԱՎ-ի տարածման գլխավոր պատճառը այս կամ այն ՍՎ առկայությունն է: 

Հետթեստային խորհրդատվության բաղադրիչներ

Եթե արդյունքը բացասական է.
- Գաղտնի (ՙպատուհանի՚) շրջանի քննարկում: Ռիսկային վարքագծով այցելուներին, որոնք վերջին 3 ամսում ունեցել են պատահական սեռական կապ, առաջարկել կրկին թեստավորում ՍՎ/ՄԻԱՎ-ի նկատմամբ: 
- Շարունակել ռիսկային վարքագծի քննարկումը` համոզելով չխուսափել անվտանգ սեքսի կիրառումից: 
- Հետթեստային խորհրդավտությունը հնարավորություն է ընձեռում վտանգավոր վարքագիծ ունեցող անձանց ուղեգրել ՍՎ/ՄԻԱՎ-ի կանխարգելման, սեռական առողջության, ընտանիքի պլանավորման, առողջ ապրելակերպի կազմակերպման ծառայություններ և այլն: 

Երբ արդյունքն անորոշ է
- Քննարկել դրա տարբերակները: 
- Վարքագծային բարձր ռիսկ ունեցող անձանց հետ քննարկել սուր ՄԻԱՎ-ի հնարավորությունը և ՄԻԱՎ-ի արագ ախտորոշման համար, հատկապես հղի կանանց դեպքում, կրկնել թեստը` ՄԻԱՎ-ՌՆԹ ՊՇՌ կիրառման միջոցով: 
- Առաջարկել առավել հետևողականորեն կիրառել անվտանգ սեքսի կանոնները, իսկ ն/ե թմրանյութերի օգտագործման դեպքում` բացառել անձանց միջև ներարկիչների փոխանակումը: 

Երբ արդյունքը դրական է
ՄԻԱՎ-ի դրական արդյունքի մասին տեղեկանալիս, հիվանդները մեծ մասամբ հուսալքվում են: Մտածում են կյանքի տևողության կրճատման, այդ ՙանպատիվ՚, խարանող հիվանդության հանդեպ մարդկանց արձագանքի մասին, միաժամանակ որդեգրելով ֆիզիկական և հուզական վիճակը թաքցնելու հատուկ կեցվածք: Ցուցաբերել աջակցություն կամ ուղեգրել համապատասխան այլ հաստատություն` ՍՎ/ՄԻԱՎ-ի կանխարգելման, սեռական առողջության, ընտանիքի պլանավորման, առողջ ապրելակերպի կազմակերպման ծառայություններ և այլն: 
Անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը. 
- ՈՒղղակիորեն տեղեկացնել այցելուին ՄԻԱՎ-ի դրական պատասխանի մասին: Սպասել նրա արձագանքին: Կարեկցել նրան: 
- Վերստին հետազոտել` արդյունքի հաստատման համար: 
- Համոզվել, որ այցելուն հասկացել է դրական պատասխանի էությունը: 
- Հարցնել, թե ու±մ է ուզում հայտնել այդ մասին և երբ (օր.` սեռական զուգընկերոջը, ընկերներին, ընտանիքին): 
- Բացատրել հետագա ընթացքը: Տեղեկանալ` արդյո±ք այժմ նա ցանկանում է խոսել այդ մասին, թե ոչ: 
- Կրկնակի այց նշանակել` ցանկալի է հաջորդ օրը: 
Նույնիսկ դրական արդյունքի ակնկալման դեպքում էլ այցելուն կունենա հուզական ուժգին պոռթկում: Ուստի խելամիտ կլինի հետաձգել տեղեկատվության տրամադրումը հաջորդ այցերի ժամանակ`
- Տեղեկացնել բուժման տարբերակների մասին, քննարկել հիվանդության ընթացքը հակառետրովիրուսային դեղորայքով բարեփոխելու մասին. 
- Գնահատել հոգեբանական աջակցության անհրաժեշտությունը և կապը այլ ծառայությունների հետ (օրինակ` թմրանյութերից կախվածության դեպքում անհրաժեշտ է անհապաղ ուղեգրել համապատասխան մասնագետի). 
- Բացատրել, թե ինչպես խուսափել այլ անձանց ՄԻԱՎ-ով վարակելուց: Քննարկել անվտանգ սեռական հարաբերությունները, պահպանակների օգտագործումը, ներարկիչների փոխանակման անթույլատրելիությունը և այլն: 
- Քննարկել սեռական զուգընկերոջը տեղյակ պահելու անհրաժեշտությունը: 
Ինչ վերաբերում է շճադրական կանանց, կան մի շարք առանձնահատուկ հարցեր, որոնք պետք է ներառվեն նախնական խորհրդատվության մեջ. 
- Հղիությունից խուսափելու տարբերակները: 
- Գինեկոլոգիական զննման անհրաժեշտությունը: 
- Ապագա հնարավոր հղիությունը և երեխային սպառնացող վտանգը, 
հղիության ընթացքում հակառետրովիրուսային թերապիայի անհրաժեշտությունը: 
Բուժում չստացող ՄԻԱՎ վարակակիր կանանցից ծնված երեխաների 15-25%-ը վարակված են: Հակառետրովիրուսային բուժումը կարող է կրճատել այս թիվը մինչև 8%:

Հետազոտման (թեստավորման) լրացուցիչ պայմաններ

Անանուն թեստ
ՄԻԱՎ-ի թեստավորում անցկացնող թե մասնավոր, և թե պետական հաստատությունները կարող են առաջարկել նաև ՄԻԱՎ-ի անանուն թեստեր: Վերջինս չի պահանջում տվյալ անձի անունը: Անանուն հետազոտումը լոկ մի միջոց է, սակայն լիակատար հետազոտման համար առաջնակարգ և անփոխարինելի է գաղտնիության պահպանումով անվանական մոտեցումը: 
- Անանուն հետազոտումը կարող է նպաստել ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերմանը և հետևաբար` ավելի վաղ բժշկական միջամտությանը: 
- Անանուն հետազոտում նախընտրող անձինք սովորաբար երիտասարդներն ու ամուրիներն են: 
- Անանուն հետազոտումը նպաստում է արվամոնլերի և բարձր ռիսկի խմբերի անձանց ավելի հաճախակի ստուգմանը: 

ՄԻԱՎ-ի արագ հետազոտում
Լայնորեն կիրառվող ՄԻԱՎ թեստերը (դիտարկային) թույլ են տալիս պատասխանն ստանալ րոպեների ընթացքում: Դրական արդյունքի դեպքում միայն անհրաժեշտ է կատարել հավելյալ հետազոտումներ: 
- Այս թեստերն ընդունելի են և' հիվանդի, և' բուժաշխատողի համար բարձր ճշգրտության արդյունքների պատճառով: Թեստը ապահովում է 100% զգայունություն, 99.1-99.5% յուրահատկություն: 
- ՄԻԱՎ-ի արագ թեստերը հնարավորություն են տալիս ներկայացնել արդյունքները և տրամադրել դրանց վրա հիմնված խորհրդատվություն այցելության հենց առաջին օրը, որը կարող է բարձրացնել ՄԻԱՎ-ի խորհրդատվության և ստուգման արդյունավետությունը: 

Սեռական զուգընկերոջ տեղեկացումը/հայտնաբերումը
Սեռական զուգընկերոջը տեղեկացնելը կամ նրա ուղեգրումը սեռավարակների կանխման ծրագրերի անկյունաքար է ամբողջ աշխարհում: Սեռական զուգընկերոջը տեղեկացնելու հիմնական պատճառն այն է, որ ՄԻԱՎ-ի վաղ ախտորոշումը և բուժումը կարող է կրճատել հիվանդացությունն ու մահացությունը, ինչպես նաև հնարավորություն տալ անձին փոխելու բարձր ռիսկի վարքագիծը: 
- Սեռական զուգընկերները և այն անձինք, ովքեր փոխանակում են ներարկման ասեղները և ենթակա են վարակման վտանգին, պետք է հիմնավոր խորհրդատվություն ստանան և հետազոտվեն ՄԻԱՎ-ի նկատմամբ: 
Զուգընկերներին տեղեկացնելու ընդհանուր մոտեցումներն են` - Վարակակրի/հիվանդի կողմից տեղեկացում: Բուժաշխատողը և հիվանդը համաձայնության են գալիս, որ հիվանդը պետք է իր վարակի մասին տեղեկացնի սեռական զուգընկերոջը: 
- Բուժաշխատողի կողմից տեղեկացում: Բուժաշխատողը տեղեկացնում է հիվանդի սեռական զուգընկերոջը(ներին), իր յուրաքանչյուր կատարելիք քայլի մասին նախապես նրա համաձայնությունն ստանալով: 
Սեռական զուգընկերոջը տեղեկացնելը կարևոր է ցանկացած առողջապահական համակարգում: ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց նկատմամբ վերաբերմունքը, սոցիալական արժեքները, հաղորդակցման ունակությունը և հիվանդի վստահության աստիճանը այն գործոններն են, որոնք շատ էական են սեռական զուգընկերոջը տեղեկացնելու ծրագրի բարեհաջող իրագործման համար:



Տեղեկատվությունը` http://www.doctors.am/am/mather-and-child/sex5/420?page=1

1 комментарий:

  1. Բարեւ իմ բոլոր հեռուստադիտողների my name is Կարեն DISCH եմ 28years Ես ամուսնացել եմ հանգուցյալ Ռիչարդ ից USD Տեխասի ունեմ մեկ երեխա, իմ հանգուցյալ ամուսինը վարակվել ինձ ՄԻԱՎ-ով, մինչեւ որ նա մահացել է, ես ծախսել այնքան գումար գնելու թմրանյութեր ից հիվանդանոցներ հույս ունենք, որ այն պետք է բուժեց այնքան հեռու ապարդյուն .Ես մի կապ, որ շատ բուսական բժիշկներ, ովքեր են նրանք իրականում փորձել այնտեղ լավ է, բայց չի կարող ապահովել ինձ համար հնարավոր բուժում, բարեբախտաբար, լավ ընկեր ասաց ինձ մոտ մեծ, Grassy բժշկությունը Heller զանգահարել Dr. MRS, որը նույնպես օգնում է նրան, երբ նա անդրադարձել է զանգահարել սեռական հերպես հիվանդություն նա ներկայացնել ինձ անձի զանգահարել Dr ՍԹԿ Ես ընտրություն չուներ, այլ անել այն, ինչ Դոկտոր MPC ուզում է առաջարկել ինձ որովհետեւ ես իսկապես ուզում եմ այս հիվանդությունը շատ արագ դուրս իմ համակարգի, այնպես որ, ես ամեն ինչ արեց, որ բժիշկը ասաց MPC, եւ նա, ի վերջո, ապացուցել, ինձ համար, որ նա, իրոք, հզոր բուսաբուժություն Դոկտոր Geller MRS MRS իսկապես բուժել me.dr շնորհակալ բուսական Հելլերին Աստված օրհնի գնել, շնորհակալություն ձեր օգնության եւ լավ ժամանակ, աշխատել եմ ձեզ հետ, շնորհիվ դոկտոր ՍԹԿ կատարելու համար իմ կյանքը այսօր ավելի լավ է: Ձեզ դիմել նրան ցանկացած տեսակի հիվանդությունից վիզայի էլեկտրոնային փոստով կամ հեռախոսով drakugbespellhome1@gmail.com~~pobj +2347061824880

    բուժումը քաղցկեղի 1
    2 շաքարախտ
    3 Extreme լոտո
    բուժումը հերպես 4
    5 warts բուժման
    բուժելու HPV 6
    7 ստանալ ձեր նախկին ետ
    8 Հղիության Ֆիտոթերապիայի
    Պատասխանել Հեռացնել

    ОтветитьУдалить